Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Հայ Դատը
Հրանտ Դինքի սպանության հարցում մեղադրվող Ալբայ Ալի Օզի դատը չեն միացրել Կ.Պոլսի գլխավոր դատին:
Թուրքիայում երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ դժգոհությունը գնալով մեծանում է:
Նոյեմբերի 23-ին Ռումինիայի Առաջնորդարանի սրահում, թեմակալ առաջնորդ Տ. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյան-Մուրատյանի պատվավոր նախագահությամբ, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի եւ Բելգիայի Հայ Դատի հանձնախմբի անդամ Իրինա Մանուկյանի ներկայությամբ, կազմավորվեց Ռումինիայի Հայ Դատի հանձնախումբը. տեղեկացնում է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը:
Թուրքիայի Star TV-ով հեռարձակվող «Թուրքիայի ձայնը» հաղորդաշարից  դուրս մնաց պոլսահայ Ջորջ Շեքերը: Նա ելույթ ունեցավ երկու մասնակից ընկերների հետ` կատարելով Աժդա Փեքքանի «Վերջին ճանապարհորդ» երգը:
Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի հրավերով ԱՄՆ-ից իր ծննդավայր Դիաբերքիր տեղափոխված հայ հայտնի երաժիշտ Երվանդ Բոսթանջըն պաշտոնապես դիմել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությանը՝ թուրքական դասական երաժշտության Դիարբեքիրի պետական երգչախմբում ընդգրկվելու համար։
Ֆրանսիական Դրոմ դեպարտամենտում Վալանս քաղաքը թուրքական է դառնո՞ւմ, որը համարվում էր «հայկական քաղաք» ու անգամ նախկին քաղաքապետ Պատրիկ Լաբոնն այն կոչել էր «Ֆրանսիայի հայկական մայրաքաղաք», քանի որ ծագումով հայ քաղաքացիները թիվն ավելին է քան 6-8 հազարը, կամ բնակչության 10 տոկոսը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Հարավային Քալիֆորնիա կուղեկցվի բողոքի ցույցերով: Ցուցարաները կհիշեցնեն 100 տարի առաջ Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման նախընտրական խոստման մասին: Այդ մասին գրում է ամերիկյան «The Washington Times»-ը:
Քայսերիի (Կեսարիա) Սուրբ Աստվածածին եկեղեցին այսօր թրիքի հոտով է դիմավորում այցելուներին։ Հենց դրա հարևանությամբ թրիք չորացնելու համար տարածք է ստեղծվել։ Եկեղեցուն կից նախկին հոգևորականների կեցավայրն էլ ախոռի է վերածվել, գրում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը։
Թուրքական «Եշիլ գազեթե» թերթը երիտթուրքերի առաջնորդներից Թալեաթի եւ Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի մասին հրապարակած հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության իրողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածի հեղինակ Այշե Գյունայսուն ընթերցողների ուշադրությունն է հրավիրել 2006թ.-ին տպագրված` «Իսմեթ Ինոնյու. հուշագրություններ» գրքի որոշ հատվածների վրա:
Նոյեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կայացավ Կայացավ Գրիգոր Ջանշյանի՝ ավելի քան մեկ դար անց վերահրատարակված «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուի շնորհանդեսը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Գազիօսմանփաշայի քաղաքապետը բնակելի շենք կառուցելու նպատակով քաղաքային տարածքներից մեկը քանդելու հրահանգ էր տվել` պայմանով, որ այն կվաճառվի միայն շրջանի բնակիչներին: Սակայն երբ օտարերկրացիներին նույնպես թույլատրվել է այդտեղից մաս գնել, քաղաքապետի օգնականն արդարացել է` ասելով. «Հո օտարերկրացիին`հային, հույնին կամ իսրայելցուն չենք վաճառում». հայտնում է agos.com-ը:
Նոյեմբերի 21-ին Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահը առլեցուն էր հարիւրաւոր հանդիսականներով, որոնք չնայած յորդառատ անձրեւին` ի մի էին եկել` նշելու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ռահվիրայի տօնը:
Տրապիզոնի Չամոբա գյուղի պատմական Պոլիտա քրիստոնեական եկեղեցում գանձ որոնելու նպատակով երկու թուրք ընկերներ 50 մ երկարությամբ եւ 2 մ տրամագծով թունել են փորել` խարխլելով եկեղեցու հիմքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Միլիեթ» թերթը գրում է, որ թունելից դուրս գալու պահին` տեսնելով այնտեղ իրենց սպասող ժանդարմներին, նրանցից մեկը սրտի կաթված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Մյուսը ձերբակալվել է եւ հարցաքննությունից հետո ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի թաղապետի թեկնածու Օղուլ Աքթունան այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան եւ հանդիպել պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Անկարան Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանն է պատրաստվում:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)